Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը հայտարարել է, որ իր թիմն արդեն պատրաստվում է բաժանվել կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ, ում տրանսֆերին հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Բորուսիայի» ղեկավարությունը չի պատրաստվում իջեցնել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որը 100 միլիոն ֆունտ է կազմում: Չնայած ֆինանսական ճգնաժամի պատճառով նման գործարքի անհավանական բնույթին, «մեղուները» դեռ հավատում են այդ գործարքի իրականացմանը:
«Եթե Ջեյդոնը հեռանա ակումբից, ապա մենք, իհարկե, կամրապնդենք թիմի հարձակման գիծը: Մենք արդեն ունենք մեկ կամ երկու թեկնածու, որոնք մեր դիտակետում են»,- մեջբերում է Ցորկին Kicker- ը: