Դանիայի Սուպերլիգայի փլեյ-օֆֆի եզրափակչում Էդգար Բաբայանի «Հոբրոն» ընդունել էր «Լյուգբուին»: Առաջին խաղակեսից հետո հաղթում է 1-0 հաշվով: 11-րդ րոպեին Բաբայանի անկյունայինից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացել էր Լուատին:
Սակայն երկրորդ խաղակեսի 10-րդ ու 42-րդ րոպեներերին մրցակիցը մեկական գոլ խփեց ու կամային հաղթանակ կորզեց:
Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Բաբայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: