Ռուսաստանցի Պետր Յանը UFC թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հաղթեց բրազիլացի Խոսե Ալդոյին: Մենամարտը տեղի ունեցավ UFC 251 մրցաշարի շրջանակներում և ավարտվեց նոկաուտով՝ 5-րդ ռաունդի ավարտից առաջ:
27-ամյա Յանի համար սա կարիերայի 16 մարտերում 15-րդ հաղթանակն է: 33-ամյա Ալդոն 35 մարտերում կրել է 7-րդ պարտությունը: