MLS is back մրցաշարի շրջանակում «Կոմումբուսը» 0-4 հաշվով հաղթանակ տարավ «Ցինցինատիի» նկատմամբ։
Հանդիպման առաջին խաղակեսում խաղի հաշիվը բացեց հայազգի Լուկաս Սելարայանը, ով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ իրացնելով տուգանային հարվածը։ Քիչ անց աչքի ընկավ նաև ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Զարդեսը։
Երկրորդ խաղակեսում Սելարայանի փոխանցումից հետո Զարդեսը իր հաշվին դուբլ ձևակերպեց, իսկ խաղի վերջնահաշիվը ձևակերպեց մարոկկացի կիսապաշտպան Մոխտարը։
«Կոմումբուսը» 3 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև «ՌԲ Նյու Յորքը», որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում Օհայոն ներկայացնող ակումբին։ «Ցինցինատին» և «Ատլանտան» դեռևս միավորներ չունեն։
#ZelarayanIsBack#Crew96 | #CINvCLB | 1-0 pic.twitter.com/aXOz4l5TXI
— Columbus Crew SC (@ColumbusCrewSC) July 12, 2020
.@gyasinho DOES NOT STOP! #Crew96 | #CINvCLB | 0-3 pic.twitter.com/sOmrP10SZz
— Columbus Crew SC (@ColumbusCrewSC) July 12, 2020