Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրերս աննախադեպ քայլ կատարեց՝ պայմանավորված խաղերի դեմ պայքարում: ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը, որակազրկեց 58 անձի, որոնցից 45-ին՝ ցմահ:
ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրեց որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին:
Մեր կայքը ArmSport սկետչ շարքում այս անգամ անդրադարձել է այդ թեմային։ Խորհրդանշական՝ 58-45 համարանիշով ավտոմեքենան հեռանում է հայկական ֆուտբոլից՝ տանելով Առաջին խմբի 5 թիմերի ճամպրուկներն ու պայմանավորված խաղերի մեջ կասկածվող անձանց։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: