Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկին» էր միացել այս տարվա հունվարին։ Ադահ Օման «Փյունիկի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Ժոզեֆ Ադահ Օմային ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։