«Վալենսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լի Կան Ինը հնարավոր է կարիերան շարունակի «ՌԲ Զալցբուրգում»։ Այդ մասին հայտնում է Transfermarkt-ը:
Վերջերս ավստրիական ակումբի կորեացի ֆուտբոլիստ Հվանգ Հի Չանը տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ» և «Զալցբուրգը» որպես նրան փոխարինող դիտարկում է «չղջիկների» կորեացի ֆուտբոլիստին։
Սակայն ավստրիկան ակումբին լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ «Յուվենտուսը» և Դորտմունդի «Բորուսիան» ևս հավակնում են ֆուտբոլիստին։ Լի Կան Ինի պայմանագրում նշված է 80 մլն եվրո փոխհատուցման գումար, սակայն աղբյուրը հայտնում է, որ իսպանական ակումբը պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը 40 մլն եվրոյով։