Ջերմուկում ընթացող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում կայացել է 6-րդ տուրը:
Հերթական հաղթանակն է տարել առաջատար Մանուել Պետրոսյանն ու այժմ նա ունի 5 միավոր և մոտակա հետապնդողին գերազանցում է 1.5 միավորով: Հաղթանակներ են տարել նաև աղյուսակի ստորոտում գտնվող Մամիկոն Ղարիբյանն ու մրցաշարի միակ աղջիկ մասնակիցը՝ Աննա Սարգսյանը: Արթուր Դավթյանն էլ հաղթել է Արմեն Բարսեղյանին:
Ոչ-ոքի է ավարտվել Շահինյան-Մարտիրոսյան պարտիան: