«Իհարկե, Մեսսիին հանգիստ է անհրաժեշտ: Եթե առաջին խաղակեսում շատ գոլեր խփեինք, առաջատարներից շատերը հանգստանալու հնարավորություն կստանային: Մեր թիմը բավական հոգնած էր:
Մենք խաղի ելքը կարող էինք վճռել դեռ առաջին խաղակեսում: Ունեինք լավ պահեր, սակայն չօգտագործեցինք: Երկրորդ խաղակեսում մենք խնդիրներ ունեինք:
«Բարսելոնան» ամեն ինչ անում է առաջնությունում հաղթելու համար, սակայն ի՞նչ կարող ենք անել, եթե «Ռեալը» հաղթում է բոլոր խաղերում»,-ասել է Սետյենը:
«Բարսելոնան» այս պահին երկրորդն է ու առաջատար «Ռեալին» մեկ միավորով է զիջում, սակայն Զիդանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:
]]>