Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվել էր «Լևանտեին» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի հաշիվը 4-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Ռաուլ Գարսիան, ապա առաջին կեսին ավելացված րոպեին դուբլ ձևակերպեց։ Տանտերերը միայն երկրորդ կեսի 71-րդ րոպեին կարողացան հասնել մրցակցի դարպասին․ աչքի ընկավ Բարդին։
Այսպիսով, «Աթլետիկը» 51 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Լևանտեն» 43 միավորով՝ 12-րդ։