«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին խոսել է «Մանչեսթեր Սիթիից» մյունխենյան ակումբ տեղափոխված կիսապաշտպան Լերոյ Սանեի մասին։
««Բավարիան» լավագույն խաղացողներին է հավաքում, իսկ Սանեն գերազանց ֆուտբոլիստ է։ Բայց, իհարկե, դեռ աճելու տեղ ունի։
Նա դեռ թոփ-մակարդակի չի հասել։ Նրան դեռ մի քիչ էլ է փորձ պետք, ևս մի քանի մրցաշրջան։ Նա պետք է կանոնավոր հանդես գա հավաքականում, հաղթի Եվրոն կամ աշխարհի առաջնությունը»,- ասել է Պոդոլսկին Sky Germany-ին տված հարցազրույցում։