«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են երեք խաղացող՝ «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն և լոնդոնյան ակումբի պաշտպան Էմերսոն Պալմերին, ինչպես նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալ: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Կանտեն այս մրցաշրջանում մասնակցել է «Չելսիի» 27 խաղի, բայց բաց է թողել թիմի վերջին երկու խաղերը: Նշվում է, որ ֆրանսիացու տեղն անգլիական թիմում այլևս անձեռնամխելի չէ:
Ա Սերիայի 31-րդ տուրից հետո «Ինտերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը, բայց «Տորինոյի» նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում կբարձրանա երրորդ հորիզոնական: