Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Յուվենթուսը» հյուրընկալել էր «Ատալանտային»։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Gracenote Live-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսի» անպարտելի խաղերի շարքը Ա Սերիաում «Ատալանտայի» հետ խաղերում այժմ կազմում է 31 հանդիպում՝ 24 հաղթանակ և 7 ոչ-ոքի: «Յուվենտուսը» դարձավ Ա Սերիայի պատմության մեջ առաջին թիմը, որը 31 հանդիպումներում կարողանում է չպարտվել կոնկրետ մեկ թիմին:
Այս արդյունքից հետո «Յուվենթուսը» միավորների քանակը հասցնում է 76-ի ու շարունակում է վստահորեն գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Ջան Պիերո Գասպերինիի սաները 66 միավոր ունեն ու 3-րդ տեղում են։