ՌՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրալին» (3-0):
Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մարկուս Բերգը:
57-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մանուել Ֆերնանդեշը:
Իսկ 82-րդ րոպեին Կաբելան խփեց կրասնոդարյան ակումբի երրորդ գնդակը՝ իրացնելով տասնմեկ մետրանոց հարվածը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին:
Այսպիսով, «Կրասնոդարը» վաստակեց 48 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական: «Ուրալն» իր ակտիվում ունի 35 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում: