«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը կարող է շարունակել կարիերան Իսպանիայում, տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ 25-ամյա պաշտպանին մտադիր են գնել ՝ «Աթլետիկոն» և «Սևիլան»:
Հիշեցնենք, որ Բելերինին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ինտերը»:
Հավելենք, որ Բելերինի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: