«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն դիմել է թիմի երկրպագուներին, ովքեր թիմի վերջին ձախողումներից հետո սկսել են վիրավորել իր ընտանիքին:
Հռոմեական ակումբը շարունակում է մնալ երկրորդը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, բայց անընդմեջ կրել է երեք պարտություն:
«Որոշ մարդիկ, կարծես, շատ կարճ հիշողություն ունեն: Ես խնդրում եմ ձեզ հանգիստ թողնել իմ ընտանիքը: Եթե ուզում ես գրել տհաճ վիրավորանքներ, գրեք իմ հասցեին: Իմ ընտանիքը ոչ մի կապ չունի: Շնորհակալ եմ», — գրել է ֆուտբոլիստը Instagram-ում:
29 գոլով Իմոբիլեն գլխավորում է Ա Սերիայի ռմբարկուների ցուցակը: