Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն չի ցանկանում տեղափոխվել ՄՅՈւ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը վստահ է, որ հաջողության կհասնի կատալոնական ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ն ցանկանում էր գնել Դեմբելեին, եթե չկարողանա իրականացնել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը դժգոհ է 23-ամյա ֆուտբոլիստի նման պահվածքից և այլևս չի ցանկանում գնել նրան: