«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Ատալանտայի» հետ խաղացած ոչ-ոքիից (2-2):
«Ոսկու արժեք ունեցող միավոր։ Առա՛ջ, «Յուվենտո՛ւս»»,- գրել է Բուֆֆոնը թվիթերյան իր էջում։
32 տուրերից հետո «Յուվենտուսը» 76 միավորով Ա Սերիայի առաջին տեղում է։ «Ատալանտան» 67 միավորով՝ 3-րդն է։