«Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել «Բետիս», հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, «Բետիսի» նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ով «Մալագայում» Բրահամի հետ աշխատելու փորձ ունի, անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով:
Նշվում է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը անդալուսական ակումբ կարող է տեղի ունենալ այս ամառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բետիսի» հարձակվող Լորեն Մորոնը շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։