Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Ատալանտան» 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Յուվենտուսի» հետ: Ընդ որում, «Յուվեն» 2 գոլն էլ խփեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ:
Այս ոչ-ոքիի շնորհիվ Բերգամոյի թիմն անպարտելի է 14 խաղ անընդմեջ: Իսկ վերջին 12 խաղից 11-ում Գասպերինիի տղաներն ունեն 11 հաղթանակ: Վերջին 14 խաղում «Ատալանտան» խփել է 44 գնդակ, իսկ սեփական դարպասն ընդունել է 21 գոլ: