Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնյան թիմը պայմանագիր ստորագրելու համար բրազիլացուն մի քանի միլիոն եվրո բոնուս է խոստացել: Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր թիրախն այս պահին բրազիլացին է: Հիշեցնենք, որ Վիլիանը «Չելսի» տեղափոխվեց այն ժամանակ, երբ ակումբը մարզում էր Մոուրինյոն:
Նախկինում «Չելսին» հաղորդել է, որ իր ու Վիլիանի միջև բանակցությունները մտել են փակուղի, քանի որ բրազիլացին պահանջում է 3 տարվա պայմանագիր: «Չելսին» պատրաստ է առաջարկել միայն 2 տարվա համաձայնագիր:
Հիշեցնենք, որ «Չելսիի» ու Վիլիանի միջև առկա համաձայնագիը սահմանված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: