Աղբյուրի հաղորդմամբ, դորտմունդյան թիմը պատրաստ է վաճառել խաղացողի տրանսֆերը՝ ֆինանսական վիճակը կայունացնելու համար: Ակումբի ղեկավարությունը նախկինում հաղորդեց, որ պանդեմիայի պատճառով կորցրել է 45 մլն եվրո:
Սանչոյի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ սահմանված է մինչև 2022 թ.: Անգլիացին մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ հարազատ երկիր, որտեղ խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» և «Ուոտֆորդի» կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում Սանչոն դարձել է 20 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: