«Այաքսի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը խոսել է իր՝ Ամստերդամին վերաբերմունքի մասին.
«Երբ խաղում էի Իսպանիայում կամ Ռուսաստանում, անհանգիստ էի: Կարոտում էի Ամստերդամը, այստեղի մենտալիտը: Կողքիս չկային հարազատ մարդիկ:
Սիրում եմ այս քաղաքը: Սա, իրոք, իմ քաղաքն է, «Այաքսն» էլ իմ ակումբն է: Ես այստեղ եմ սկսել ֆուտբոլով զբաղվել, այստեղի ակադեմիայի սան եմ»,-ասել է Պրոմեսը:
28-ամյա հոլանդացին «Սպարտակում» խաղացել է 2014-ից 2018թթ-ին: Հանդես է եկել նաև «Սևիլիայի« կազմում: