Ավստրիայի Սպիլբերգ քաղաքում մեկնարկել է Շտիրիայի Գրան-պրին։ Քանի որ երկու շաբաթ անընդմեջ արշավը կայանում է նույն ավտոդրոմում, կազմակերպիչները որոշել են երկրորդ Գրան-պրին կոչել նահանգի անունով։
Որակավորման փուլում ամենաարագը եղել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Նրան հաջորդում է «Ռեդ Բուլի» արշավորդ Մաքս Ֆերստապենը։ Եռյակը եզրափակում է «Մակլարենի» իսպանացի արշավորդ Կառլոս Սայնսը։
Լավագույն հնգյակում են նաև Վալտերի Բոտտասը («Մերսեդես») և Էստեբան Օկոնը («Ռենո»)։ Ամբողջական ցանկին ծանոթացե՛ք ստորև։
What a qualifying that was! Absolute class from @LewisHamilton 💪#AustrianGP 🇦🇹 #F1 pic.twitter.com/g2D5y9XlWJ
— Formula 1 (@F1) July 11, 2020
Շտիրիայի Գրան-պրիի արշավը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 17։00-ից։