Եվրագավաթային տեղերի համար այս սկզբունքային մրցավեճում տանտերերը անակնկալ կերպով խոշոր հաշվով հաղթեցին Լոնդոնից ժամանած հյուրերին։
Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին։ «Շեֆիլդ Յունայթեդին» առաջ մղեց Դևիդ Մակգոլդրիկը։ 33-րդ րոպեին Օլիվեր Մակբարնին կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ 2-0։ 77-րդ րոպեին Մակգոլդրիկը դուբլ գրանցեց՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-0։
Այս արդյունքից հետո «Շեֆիլդ Յունայթեդը» միավորների քանակը հասցնում է 54-ի ու բարձրանում է 6-րդ հորիզոնական։ «Չելսին» մնում է 60 միավորով ու 3-րդն է։ Սակայն Ֆրենկ Լեմպարդի թիմին կարող են շրջանցել թե՛ «Լեսթերը», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդը»։