Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր նախկին ակումբ Դոնեցկի «Շախտյորին», որը հերթական անգամ հռչակվել է Ուկրաինայի չեմպիոն:
«Շնորհավորում եմ «Շախտյորին» հերթական չեմպիոնության կապակցությամբ: Առա՜ջ «Շախտյոր», միշտ առաջի՛ն տեղում»,-ասել է Մխիթարյանը ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում: Իր հերթին, «Շախտյորը», նույնպես, շնորհավորանքը հրապարակել է իր ինստագրամյան էջում: