«Կա մի բան, որն ինձ առանձնացնում է ԱՊԼ-ի ֆուտբոլիստների մեծ մասից: Ես համասեռամոլ եմ: Նույնիսկ այդ մասին այս նամակում գրելն է ինձ համար մեծ քայլ: Միայն իմ ամենամտերիմները գիտեն իմ կողմնորոշման մասին: Ես պատրաստ չեմ սրանով կիսվել թիմիս կամ մարզչիս հետ:
Բարդ է, չէ՞ որ կյանքիս մեծ մասը տղաների հետ եմ անցկացնում: Մենք միասին ենք դուրս գալիս խաղադաշտ, մենք թիմ ենք: Բայց ներքին մի բան ինձ թույլ չի տալիս բացեիբաց նրանց հետ խոսել այն մասին, ինչ ես զգում եմ: Հուսով եմ՝ մի օր կկարողանամ դա անել: Կարծում եմ՝ ֆուտբոլը դեռևս պատրաստ չէ ֆուտբոլիստի քամինգ-աութին: Մեզ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի ես զգամ, որ պատրաստ եմ գնալ այդ քայլին: Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հայտարարում է, որ պատրաստ է օնել ֆուտբոլիստին քամինգ-աութ կատարել: Նրանք ասում են, որ խորհրդատվություն ու աջակցություն կառաջարկեն բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Բայց խնդիրը սրանում չէ: Եթե ես խորհրդատվության կարիք ունենամ, կդիմեմ մասնագետներին: Ֆուտբոլային իշխանությունները պետք է աշխատեն երկրպագուների, ֆուտբոլիստների, մարզիչների տեղեկացվածության վրա:
Իրականությունն այն է, որ ֆուտբոլում դեռ մի շարք նախապաշարմունքներ են առկա: Ես մշտապես հոմոֆոբային բացականչություններ ու մեկնաբանություններ եմ լսում երկրպագուների կողմից, որոնք կոնկրետ մեկին չեն ուղղված: Խաղերի ընթացքում ինձ դա չի անհանգստացնում, ես չափազանց կենտրոնացած եմ խաղերի վրա: Բայց երբ ես վերադառնում եմ ինքնաթիռ կամ ավտոբուս, դա հասնում է ինձ: Այս պահին իմ նպատակը հնարավորինս շուտ կարիերաս ավարտելն ու քամինգ-աութ կատարելն է: Դուք չեք կարող գին սահմանել ձեր հանգստության համար: Եվ ես չեմ ցանկանում այսպես հավերժ ապրել»,- ասվում է ֆուտբոլիստի նամակում: