Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»:
Արքայական թիմի դարպասապահ Տիբո Կուրտուան 5-րդ խաղն անընդմեջ անառիկ է պահում սեփական դարպասը: Ընթացիկ առաջնությունում այդպիսի խաղերի քանակն արդեն 18-ն է: 1986/87 մրցաշրջանում «Ռեալի» նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Բույոն մեկ մրցացշրջանի ընթացքում 19 խաղ է անառիկ պահել սեփական դարպասը:
Ռեկորդի կրկնության համար Կուրտուային հարկավոր է անցկացնել ևս մեկ չոր հանդիպում: