Ամերիկյան «Ինտերի Մայամին» ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին: Այս մասին հայտնում է Don Balon-ը:
Հաղորդվում է, որ ակումբը ֆուտբոլիստին առանձնացրել է որպես ամենահավանական թեկնածու, սակայն «Բարսան» գերադասում է արժեքավոր ֆուտբոլիստին պահել գոնե մեկ տարի:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ չիլիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»: