Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, տեղեկացնում է ESPN-ն:
Այժմ, կատալոնական ակումբը պետք է բանակցի «Ինտերի» հետ:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ամռանը կվաճառի Ֆիլիպե Կոուտինյոյին և այդ գումարով կգնի Մարտինեսին:
Հիշեցնենք, որ ակումբը լքելու են նաև Իվան Ռակիտիչը և Նելսոն Սեմեդուն: