Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն որակազրկվել է 3 խաղով և ստիպված կլինի դրամական դուգանք վճարել, տեղեկացնում է Sport 24.ru-ն:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Տեդեսկոն բղավել էր հանդիպման գլխավոր մրցավարի վրա և հեռացվել խաղադաշտից:
Սակայն, դա էլ չէր հանգստացրել մարզչին: Նա հրել էր իր կողքին կանգնած մի քանի մարդկանց:
Հավելենք, որ Տեդեսկոն առաջին մարզիչն էր, ով 4 դեղին քարտերի պատճառով որակազրկվել էր 1 խաղով: