Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ջերար Պիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները:
Եթե կատալոնական ակումբը անցնի «Նապոլիին», ապա քառորդ եզրափակչում կխաղա «Բավարիա» – «Չելսի» զույգի հաղթողի հետ:
«Կապ չունի, թե մեզ ինչ մրցակից բաժին կհասնի: Այս ակումբը միշտ էլ պայքարում է բարձր տեղերի համար:
Կպատրարստվենք հանդիպմանը և որակյալ ֆուտբոլ ցույց կտանք: Չենք վախենում նրանցից»,- ասել է Պիկեն: