Ֆուտբոլի Vbet Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում միմյանց դեմ մրցում են «Նոան» և «Արարատ-Արմենիան»։
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 4-4 հաշվով։ Չնայած Վարդան Մինասյանի թիմի՝ երեք գնդակի առավելությանը՝ «Նոան» 2-րդ կեսում հետ բերեց կորցրածը։
Վլադիմիր Ազարովի, Միխայիլ Կովալենկոյի և Դանու Սպատառուի գոլերը հաշիվը դարձրին 4-4։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Հավելենք, որ «Արարատ-Արմենիան» մնացել է 10 հոգով։