Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Marca պարբերականը նշում է, որ Մարսելոյին մոտ մեկ ամիս կպահանջվի վերականգնվելու համար:
Դեռ պարզ չէ, արդյո՞ք բրազիլացին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն մասնակցել է 15 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: