«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ժամանակը «արքայական» ակումբում ավարտվում է։ Այս մասին գրում է Marca-ն։
Կոլումբիացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մշտապես ուներ խաղաժամանակի խնդիր։ Շաբաթներ առաջ Խամեսը հրապարակայնորեն հայտարարեց, որ դժգոհ է իր շուրջ ստեղծված իրավիճակից։
Արդեն 2-րդ հանդիպումն անընդմեջ Զինեդին Զիդանը Խամեսին դուրս է թողնում թիմի հայտացուցակից։ «Աթլետիկի» դեմ խաղից հետո (1-0) Զիդանը հայտարարեց, որ Խամեսը անձամբ էր խնդրել մնալ Մադրիդում։
Այս ամենը տանում է նրան, որ Խամեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա մադրիդյան թիմից։