«Լացիոյի» կիսապաշտպան Վալոն Բերիշան կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում։
«Ռեյմսը» քառամյա պայմանագիր է կնքել Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստի հետ։ Բերիշան այս մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր գերմանական «Ֆորտունայում», որի կազմում անցկացրած 13 հանդիպումներում դարձել էր 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ Transfermark-ի, ֆրանսիական ակումբը 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց կվճարի 5 միլիոն եվրո։