Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տուրի «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով, որ «Լոռի ՖԱ» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև Արարատ ՖԱ գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել»: