Բրիշիան թարմացրել է հարձակվող Մարիո Բալոտելիի տվյալները ակումբի պաշտոնական կայքում:
Ֆուտբոլիստի տվյալների մեջ նշվում է, որ նրա հասակը 190 սմ է, մինչդեռ խաղացողի քաշը զգալիորեն ավելացելէ: Այժմ Մարիոն կշռում է 99,8 կգ:
Այսպիսով, Բալոտելին նախորդ տարվա համեմատ հավաքել է 8 կգ ավելորդ քաշ:
Հիշեցնենք, որ իտալական մամուլում խոսակցություններ կային այն մասին, որ «Բրեշիայի» ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի պահվածքից և ցանկանում է բաժանվել խաղացողից: