«Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները: Քառորդ եզրափակիչում իտալական ակումբը կխաղա ՊՍԺ-ի հետ:
«Ատալանտայի համար պարզապես երազ է Եվրոպայի 8 լավագույն թիմերի շարքում լինելը: Դա պատմական պահ է Բերգամոյի համար:
ՊՍԺ-ն շատ ուժեղ թիմ է: Մենք վստահ կլինենք և կփորձենք օգտագործել մեր հնարավորությունները: Մեզ համար դա նման կլինի դպրոց գնալու պես: Դա կլինի անմոռանալի երեկո», — մեջբերում է Պերկասիին Football Italia-ն: