Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) և ՖԻՖԱ-ն կերկարաձգեն հինգ փոխարինումների կանոնը՝ 2020/21 մրցաշրջանի համար, հայտնում է Theathletic-ը:
Կանոնակարգի երկարաձգման մասին որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին:
IFAB-ի և FIFA-ի որոշման համաձայն՝ 2020 թվականի վերսկսված մրցաշարերում հանդիպումների ընթացքում երեքի փոխարեն թույլատրվում է հինգ փոխարինում կատարել: Այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կասեցված մրցաշարերի վերսկսումից հետո ֆուտբոլիստների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: