«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Միլանի» հետ խաղում (4-2): Սա Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի 26-րդ գոլն է այս մրցաշրջանում Ա Սերիայում:
2007/08 մրցաշրջանից ի վեր 10-րդ անգամ մեկ մրցաշրջանում Ռոնալդուն խփել է 25-ից ավելի գոլ: Եվրոպայի լավագույն 5 առաջնությունների խաղացողների թվում նման ցուցանիշ գրանցել էր միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Կրիշտիանուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Թուրինցիները շարունակում են մնալ Ա Սերիայի առաջատարը (75 միավոր)՝ 7 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից՝ «Լացիոյից»: