Նիդերլանդների և Իսպանիայի ազգային հավաքականները համաձայնվել են անցկացնել ընկերական հանդիպում: Խաղը կանցկացվի նոյեմբերի 11-ին Ամստերդամում, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ընկերական հանդիպումը պետք է կայանար մարտին, բայց այն չեղարկվել էր համաճարակի պատճառով:
Այս ընկերական հանդիպումից հետո երկու թիմերն Ազգերի լիգայում կանցկացնեն երկու խաղ: Իսպանիան կխաղա Շվեյցարիայի (նոյեմբերի 13) և Գերմանիայի (նոյեմբերի 16) հետ, իսկ Նիդերլանդները հանդիպելու է Բոսնիա և Հերցեգովինայի (14 նոյեմբերի) և Լեհաստանի (17 նոյեմբերի) հետ: