Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Միլանն» ընդունել է Թուրինի «Յուվենտուսին»: Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 4-2 հաշվով հաղթանակով:
«Յուվենտուսի» կազմում գոլեր են հեղինակել Ադրիեն Ռաբիոն և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ միլանցիների կազմում աչքի են ընկել Զլատան Իբրահիմովիչը, Ֆրանկ Կեսյեն, Ռաֆայել Լեաուն և Անտե Ռաբիչը: Թուրինյան ակումբն ընդհատել է Իտալիայի առաջնությունում 7-խաղյա հաղթանակների շարքը:
Ի դեպ, «Յուվենտուսը» 2013 թվականից ի վեր առաջին անգամ է Ա Սերիայի խաղում 4 գոլ ընդունել: Այդ ժամանակ թուրինյան ակումբը նույն՝ 2-4 հաշվով պարտվել էր «Ֆիորենտինային»:
«Միլանը» վաստակել է 49 միավոր և բարձրացել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Յուվենտուսը» 75 միավորով առաջին տեղում է:
Հաջորդ տուրում «Յուվենտուսը» կընդունի «Ատալանտային»: Խաղը կկայանա հուլիսի 11-ին: