ESPN-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին» առաջ են անցել մրցակիցներից և ֆավորիտ են համարվում «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեի տրանսֆերային մրցավազքում:
24-ամյա ֆուտբոլիստը դեռ երեք տարվա պայմանագիր ունի «գայլերի» հետ, և նրա ապագան ակումբում կախված կլինի նրանից՝ կկարողանա արդյոք թիմը նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Ավելլի վաղ «Լիվերպուլը» նույնպես հավակնումն էր Տրաորեին: