Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ այսօրվանից՝ հուլիսի 8-ից, սկսում է փակ հավաք Ծաղկաձորում՝ պահպանելով պարետատան բոլոր ցուցումները։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Ինչ վերաբերում է հունահռոմեականներին, ապա հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ փակ հավաքը կսկսի հուլիսի 15-ից: