«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (4-2) Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում:
«Ես նախագահն եմ, խաղացողը և մարզիչը: Միակ բացասական կողմն այն է, որ ես ստանում եմ վարձատրություն միայն որպես խաղացող: Եթե ես լինեի այստեղ մրցաշրջանի առաջին իսկ օրվանից, մենք կվերցնեինք սկուդետոն»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football-italia-ն
Միլան»-«Յուվենտուս» հանդիպման 62-րդ րոպեի դրությամբ թուրինյան ակումբը հաղթում էր 2-0 հաշվով, սակայն 6 րոպեում «Միլանը» անհավանական քամբեք իրականացրեց՝ խփելով 3 գնդակ: Արդյունքում միլանցիները հաղթեցին 4-2 հաշվով։