Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրից հետո մրցանակային տեղերի հարցը դեռևս բաց է մնում. ամեն ինչ կորոշվի վերջին տուրում հուլիսի 14-ին:
Այս պահի դրությամբ, գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 49 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Նոան» 48 միավորով երկրորդն է: Վերջին տուրում այս թիմերը միմյանց միջև կանցկացնեն չեմպիոնական խաղը:
Ինչ վերաբերում է բրոնզե մեդալակրին, ապա վերջին տուրից առաջ «Շիրակը» 46 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, սակայն ընդամենը 2 միավորով է գերազանցում «Ալաշկերտին», որի հետ էլ հենց կվիճարկի մրցանակային երրորդ տեղը վերջին տուրում:
28-րդ տուրից առաջ ԲԽ-ի մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի՝
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Արարատ-Արմենիա | 27 | 14 | 7 | 6 | 43 | 23 | 49 |
2. | Նոա | 27 | 14 | 6 | 7 | 37 | 25 | 48 |
3. | Շիրակ | 27 | 13 | 7 | 7 | 38 | 26 | 46 |
4. | Ալաշկերտ | 27 | 13 | 5 | 9 | 47 | 29 | 44 |
5. | Լոռի ՖԱ | 27 | 10 | 10 | 7 | 35 | 33 | 40 |
6. | Արարատ | 27 | 9 | 6 | 12 | 31 | 36 | 33 |
Նշենք՝ վերջին տուրի բոլոր 3 հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և կմեկնարկեն միևնույն ժամին՝ 17:30-ին: