Փարիզի մարաթոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել մրցաշարը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, մինչև նոյեմբերի 15-ը:
Սկզբնապես, մարաթոնը պետք է անցկացվեր ապրիլի 5-ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը, իսկ այժմ այն հետաձգվեց ևս մի փաքր ավելի ուշ:
«Որպեսզի կարողանանք լավագույն պայմաններում անցկացնել Փարիզի մարաթոնը, քաղաքապետարանի և Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի խորհրդակցությունից հետո որոշեցինք հետաձգել միջոցառման ամսաթիվը:
Փարիզի մարաթոնի համար նոր ամսաթիվը 2020 թվականի նոյեմբերի 15-ն է: Իհարկե, մենք հաշվի ենք առնելու կատարվածը և խստորեն պահպանելու ենք առողջապահական մարմինների և հանրային ծառայությունների ցուցումները», — ասվում է մրաշարի կայքում:
Նախկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել էին Նյու Յորքի, Բոստոնի, Դուբլինի, Բեռլինի և Հռոմի մարաթոնները: