Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի հոգեբանական խնդիրների մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Շատերը մտածում են, որ ես բոլորի հետ վիճում եմ: Դա բնավ էլ այդպես չէ, բացի ՝ Իգուայինից:
Նրա հետ խնդիրներ առաջանում են: Չգիտեմ, թե ինչու:
Միգուցե, նա ցանկանում է լսել ինչ-որ ագրեսիվ կարծիք, ինչը նրա խաղի վրա դրական ազդեցություն է ունենում»,- ասել է Սարին:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյով: