Ֆրանկ Ռիբերին ցույց է տվել, թե ինչպիսի վիճակում էր գտնվում իր բնակարանը կողոպուտից հետո՝ տեսանյութ տեղադրելով իր թվիթերում։
🤦🏻♂️ pic.twitter.com/29slQ0P7DM
— Franck Ribéry (@FranckRibery) July 6, 2020
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գողերի զոհ է դարձել։ Այս մասին գրում է La Repubblica-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ անհայտ անձինք թալանել են 37-ամյա ֆրանսիացու տունը, երբ նա տանը չի եղել։ Վնասի չափը չի հստակեցվում։ Ռիբերին, Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղից (2-1) վերադառնալով, հասկացել է, որ տունը թալանել են։
Այդ ամենից հետո «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է Ֆլորենցիայում իր տան կողոպուտը: